Home » 2012 » Հուլիս » 29 » Այնուամենայնիվ Մոդրիչը կդառնա "Ռեալի" ֆուտբոլիստ
16:22
Այնուամենայնիվ Մոդրիչը կդառնա "Ռեալի" ֆուտբոլիստ
 Ինչպես հայտնում են անգլիական հայտնի լրատվամիջոցները, Մադրիդի "Ռեալը" արդեն նախնական համաձայնության է եկել Լոնդոնի "Տոտենհեմի" ղեկավարների հետ և մոտակա ժամերի ընթացքում տեղի կունենա խորվաթ 26-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչի տեղափոխությունը: Ըստ բրիտանական մամուլի` Լուկա Մոդրիչի համար "Ռեալը" ստիպված կլինի վճարել շուրջ 36 մլն ֆունտ, մինչդեռ նախկինում նշվում էր, որ "Տոտենհեմը" չի ընդունի 40 մլն ֆունտից պակաս առաջարկ, իսկ "Ռեալն" էլ պատրաստ չէ 30 մլն ֆունտից ավելի գումար վճարել խորվաթ ֆուտբոլիստի համար: Դե ինչ, բոլոր կողմերն էլ զիջել են:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 379 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0