Home » 2011 » Դեկտեմբեր » 18 » Այուն լավագույնն է
14:57
Այուն լավագույնն է
Գանայի ազգային հավաքականի և ֆրանսիական "Մարսելի" 21-ամյա կիսապաշտպան Անդրե Այուն բրիտանական BBC ռադիոկայանի վարկածով ճանաչվել է 2011թ.-ի Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ: Նշենք, որ հավակնորդների թվում էին նաև Սամուել Էտո'ոն (Կամերուն, "Անժի"), Ժերվինյոն (Կոտ դ'Իվուար, "Արսենալ"), Յայա Տուրեն (Կոտ դ'Իվուար, "Մանչեսթեր Սիթի") և Սեյդու Կեյտան (Մալի, "Բարսելոնա"): Հարկ է նշել, որ այս մրցանակը տրվում է 1992թ.-ից և այն առաջին անգամ շնորհվել է հենց Այուի հորը` Աբեդի Պելենին:
Հավելենք, որ սա ոչ պաշտոնական մրցանակաբաշխություն է և Աֆրկայի լավագույն ֆուտբոլիստը կորոշվի Աֆրիկյան կոնֆեդերացիայի հերթական նիստի ժամանակ դեկտեմբերի 22-ին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 454 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0