Home » 2011 » Դեկտեմբեր » 10 » Այս մեկ տարին ինչ է տվել "Ռեալին" "Բարսելոնային" հաղթելու համար
00:16
Այս մեկ տարին ինչ է տվել "Ռեալին" "Բարսելոնային" հաղթելու համար
 Կատալոնական "Բարսելոնայի" համար դա հրաշալի գիշեր էր` հետագայում միշտ հիշելու, իսկ Մադրիդի "Ռեալի" համար` մշտապես մոռանալու: Անցած տարի նոյեմբերի 29-ին սեփական հարկի տակ "կապտանռնագույնները" ողջ աշխարհի համար զարմանալիորեն կարողացան խոշոր, այն էլ 5-0 հաշվով հաղթել իրենց հավերժական ախոյանին: Իսպանական մամուլի արձագանքը միանշանակ էր. "Լա լիգայի" թագավորը դեռևս կատալոնացիներն են": Ուղիղ մեկ տարի է անցել ու ամեն բան գրեթե փոխվել է արտաքնապես, բայց հստակ պատասխան մենք կստանանք դեկտեմբերի 10-ին` կեսգիշերն անց: Անցած տուրում հոգու արիություն դրսևորելով` Գվարդիոլայի սաները կրկին Մադրիդում էին, որտեղ կարողացան 4-0 հաշվով առավելության հասնել "Ռայո Վալյեկանոյի" նկատմամբ` գեղեցիկ ձևով նշելով իր ծննդյան 112-րդ տարեդարձը: Ներկայումս կատալանները երեք միավորով զիջում են մադրիդյան թիմին, որը, դեռևս մեկ խաղ էլ քիչ է անցկացրել: Մեկ տարի անց պատմական 5-0 հաշվից հետո "Ռեալն" արդեն հետապնդող չէ, այլ ստիպել է Գվարդիոլայի թիմին հետապնդել իրեն: Այժմ խոսենք "Ռեալի" հաջողությունների մասին, որոնց արդյունքում թիմն այլևս չի երկնչում կատալաններից և իրական հնարավորություններ ունի իր հավերժական մրցակցին հաղթելու համար:

 1.Ժոզե Մոուրինյոյի 2-րդ  մրցաշրջանի դեղատոմսը.
Թեև Ժոզեն իր ռազմավարության  շնորհիվ սովորաբար հաղթում է նաև դեբյուտային մրցաշրջանում,  այնուամենայնիվ, Մոուրինյոն էլ անձամբ խնդրել է բոլորից դատել իր աշխատանքը միայն թիմը գլխավորելու երկրորդ մրցաշրջանից հետո: Իրոք, երբ պորտուգալացուն  սկսեցին քննադատել, թե "Ինտերի" հետ "Սկուդետտոն" նվաճելուց հետո միլանյան թիմը տապալվեց  "Չեմպիոնների լիգայի" և "Coppa Italia"-ի ժամանակ, նրա պատասխանը պարզ էր ու հստակ. "Դատեք ինձ հաջորդ տարի": Արդյունքում 2009/2010 մրցաշրջանում նա հաղթել է Սերիան",  ապա նվաճել "Չեմպիոնների լիգայի" և "Coppa Italia"-ի հաղթողի տիտղոսը: Այս շաբաթ մնում է տեսնել, թե արդյոք դա տեղի կունենա նաև մադրիդյան  թիմի դեպքում: Մարզիչը վստահ է, որ իրենք կարող են  մի լավ "ծեծ տալ" "Բարսելոնային" Թեև "Ռեալն" անցած տարի նվաճել է "Արքայական գավաթը", այնուամենայնիվ, դա չի նշանակում,  որ մարդիդցիները հաղթանակնների ծարավ չունեն: Կատալոնացիներն  էլ Գվարդիոլայի գլխավորությամբ այս 3 տարվա ընթացքում հաղթել են բացարձակապես ամեն ինչ: Այս տարվա  խաղերից, սակայն, երևում է, որ "Ռեալը" հաղթանակների ավելի մեծ ծարավ է զգում:

 2. Վերացել են հակընդդեմ վեճերը.
Չնայած "Բարսելոնայի" մարզիչ Պեպ Գվարդիոլայի փորձերին` "կապտանռնագույններն" ունեն երեք կիսապաշտպաններ, որոնց մի մասը "կեղծ" հարձակվողներ են, իսկ ահա Մոուրինյոն յուրաքանչյուր խաղային դիրքի համար ունի հստակ դերակատար: Բացառություն է կազմում Ֆաբիո Կոենտրաուն, ով դեռևս չունի կոնկրետ դիրք "սերուցքայինների" կազմում: Մադրիդում կատարելագործվում են խաղով, փորձում են պաշտպանությունը հակադրել հարձակման հետ, որը վերջին ժամանակներս շատ լավ է ստացվում: Մոտ կիսով չափ իրենց նպատակներին հասել են "բլանկոսները", սակայն դեռ ամեն ինչ վճռված չէ: Մադրիդյան գրանդում Մոուրինյոն անում է ամեն ինչ, ինչ ցանկանում է, քանի որ վաստակել է այդ իրավունքը: Շատ դեպքերում պորտուգալացին իրեն զսպված է պահում` թեթևակիորեն ծափահարելով, սակայն քիչ չեն նաև այն դեպքերը, երբ պորտուգալացին այլևս չի դիմանում և սկսում է կատաղի կերպով ասել այն ամենը, ինչ մտածում է: Ինչ խոսք, 13 խաղում 46 գնդակը քիչ չէ, որը խոսւմ է Մոուրինյոյի` Մադրիդում երկրորդ մրցաշրջանն անցկացնելու մասին:

 3. Ավելի մոբիլ Ռոնալդու.
Նա դեռ խաղում է իր հաճույքի համար, սակայն Ռոնալդուն ամեն խաղում ցույց է տալիս, որ այս մրցաշրջանում ավելի մոբիլ խաղ է ցուցադրումոչ միայն օգտագործելով իրեն ընձեռնված հնարավորությունները, այլև խաղընկերների համար ստեղծելով նպաստավոր պահեր: Պորտուգալացին իր հաշվին արդեն 17 գնդակ ունի իսպանական "Պրիմերայի" ընթացիկ մրցաշրջանում: Նա շարունակում է վճռական լինել, նույնիսկ այն ժամանակ, երբ ոչ թե իր թիմն է փայլուն գործում, այլ անձամբ իր լավագույն որակներն է օգտագործում: Ռոնալդուն շատ լավ է համագործակցում եզրային խաղացողների հետ, ինչը ևս մեկ դրական առավելություն է: Սակայն, այս տարի Մադրիդի "Ռեալն" էլ ավելի քիչ է կախված պորտուգալացու խաղից, մինչդեռ "Բարսելոնայում" առանց Մեսսիի ոչինչ հնարավոր չէ անել:

 4. Խնդիրներ պաշտպանությունում.
Մադրիդյան թիմում  արդեն երկար ժամանակ է, ինչ չի խաղում պորտուգալացի փորձառու պաշտպան Ռիկարդու Կառվալյոն,  սակայն բոլորն էլ տեսնում են, թե նրա փոխարեն ինչպիսի խաղ է ցուցադրում Սերխիո Ռամոսը  պաշտպանության կենտրոնում, իսկ ահա Ալվարո Արբելոան ու Լասսանա Դիարան կարողանում են  փոխօգնությամբ փակել պաշտպանության աջ եզրը: "Բարսելոնայում"  պաշտպանական խնդիրներն այլ են. թիմի առաջատարն ու ավագը` Կառլես Պույոլը հստակ խաղային  դիրք չունի: Մեկ Պույոլը խաղում է կենտրոնում, մեկ` ձախ եզրում, իսկ երբեմն էլ` աջ  եզրում: Պույոլը մի շարք խաղեր է բաց թողել և հստակ չի կարելի ասել, թե նա նախկին խաղացողն  է: Վերջինիս գործընկեր Խերարդ Պիկեն նույնպես այս տարվա ընթացքում չի փայլում. Պիկեն  անընդհատ վնասվածքներ է ստանում` անցկացնելով թույլ ու իրեն ոչ հարգի հանդիպումներ:  Այդ իսկ պաշտճառով հաճախ պաշտպանությունում հայտնվում են կիսապաշտպաններ, ինչն էլ ազդում  է "կատալանների" խաղի վրա, քանի որ Խավյեր Մասկերանոն ու Սերխիո Բուսկետսը  նոմինալ հենակետային խաղացողներ են: Գվարդիոլան այժմ նոր որոնումների մեջ է: Այս տարի "Ռեալի" կազմում երկար ժամանակով բացակայել է միայն Նուրի Շահինը, որն արդեն ապաքինվել է, մինչդեռ "Բարսելոնայում" անընդհատ վնասվածքներ են բուժում Ալեքսիս Սանչեսը, Իբրահիմ Աֆելլայը, Սեսկ Ֆաբրեգասը, Պեդրոն ու Անդրես Ինյեստան:

 5. Գոլառատ խաղեր ու արդյունավետ հարձակվողներ.
Ի տարբերություն անցած տարվա` այս մրցաշրջանում մադրիդյան թիմում աչքի է ընկնում ոչ միայն թիմի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն: Արդեն 20 հանդիպում է, ինչ գերազանց խաղեր են անցկացնում նաև Քարիմ Բենզեման ու Գոնզալո Հիգուայինը: Մոուրինյոյի հրապարակային քննադատություններից հետո Բենզեման ամբողջովին փոխվել է ու էլ ավելի արդյունավետ է գործում: Իսկ ահա Գոնզալո Հիգուայինը կարծես թե դառնում է այն տղան, ով միայնակ խաղերի արդյունք է որոշում: Այս մրցաշրջանում ֆրանսիացին արդեն 13 գնդակ է հեղինակել, իսկ ահա Հիգուայինը` երկուսով ավելի:

Հ.Գ. Այսքանից հետո մնում է սպասել, որ վաղը մենք ականատես կդառնանք գեղեցիկ ու գոլառատ հանդիպման, որի մասին կխոսենք մինչև մյուս "Էլ Կլասիկոն":

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 646 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 8