Home » 2011 » Հունիս » 10 » Այս տարի "Բարսելոնան" մեծ եկամուտ է ունեցել
08:37
Այս տարի "Բարսելոնան" մեծ եկամուտ է ունեցել
 Կատալոնական "Բարսելոնայի" փոխնախագահ Խավիեր Ֆաուսն իսպանական Marca պարբերականին տված հարցազրույցի ժամանակ խոսել է ակումբի եկամուտների մասին: Ըստ Ֆաուսի՝ "կապտանռնագույններն" այս մրցաշրջանում աշխատել են 420 մլն եվրո, որը նախորդ տարի կազմում էր 415 մլն եվրո: Մյուս կողմից Իսպանիայի չեմպիոնները կրճատել են իրենց ծախսերը և այն հասցրել են 441 մլն եվրո, որը նախորդ տարի 495 մլն եվրո էր: Իր հերթին ակումբը մարել է նաև կուտակված պարտքերը՝ այն 532 մլն եվրոյից հասցնելով մինչև 438 մլն եվրո: Ֆաուսը խոսել է նաև ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կատալոնական ակումբի տրանսֆերների մասին: Ֆաուսը տեղեկացրեց, որ ամռանը "Բարսելոնան" նոր ֆուտբոլիստների գնման համար կծախսի շուրջ 45 մլն եվրո գումար, սակայն այն կարող է զգալիորեն աճել, եթե "կապտանռնագույններն" իրենց կազմից մի քանի ֆուտբոլիստների վաճառեն կամ էլ եթե դրա անհրաժեշտությունը լինի:
Նշենք, որ վերջին ժամանակներս իսպանական ԶԼՄ-ները Լոնդոնի "Արսենալի" ավագ Սեսկ Ֆաբրեգասի և իսպանական "Վիլիառեալի" իտալացի հարձակվող Ջուզեպպե Ռոսսիի անունների հետ շատ են շոշափում "Բարսելոնա" անունը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 497 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 1