Home » 2011 » Հունիս » 20 » Այսօր 15:00-ին կկայանա "Չեմպիոնների լիգայի" և "Եվրոպայի լիգայի" վիճակահանությունները
14:11
Այսօր 15:00-ին կկայանա "Չեմպիոնների լիգայի" և "Եվրոպայի լիգայի" վիճակահանությունները
 Այսօր Շվեյցարիայի Նիոն քաղաքում կկայանա "Չեմպիոնների լիգայի", ապա "Եվրոպայի լիգայի" 2011/12թթ.-ների խաղարկությունների վիճակահանությունը: Այն կլինի նաև հայ ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում, քանի որ Հայաստանի նախորդ առաջնության մրցանակակիրները և այս տարվա գավաթակիրը կմիանան իրենց մրցակիցներին: Վիճակահանության ավարտից հետո onlyfootball.ucoz.com կայքը Ձեզ կտեղեկացնի վիճակահանության վերջնական արդյունքի մասին: Մի քանի խոսքով ներկայացնենք այս երկու մրցաշարերին մասնակցող մեր ակումբների մասին:

"Չեմպիոնների լիգա"

Այս մրցաշարում մեր երկիրը ներկայացնում է միայն նախորդ մրցաշրջանի Հայաստանի չեմպիոն "Փյունիկը": Ավելացնենք միայն, որ նախորդ տարի ՈՒԵՖԱ-ն վիճակահանությունից առաջ մասնակիցներին ըստ գոտիների բաժանեց զամբյուղների: Չի բացառվում, որ նույնը կլինի նաև այս տարի:

"Եվրոպայի լիգա"

Որակավորման առաջին փուլում հանդես կգան "Բանանցը" և "Ուլիսը", որոնք արդեն հունիսի 30-ին անցկացնելու են իրենց առաջին հանդիպումները: Հայաստանի գավաթակիր "Միկան" պայքարի մեջ կներգրավվի երկրորդ փուլից:

Մեր երկիրը ներկայացնող ակումբների մրցակիցների կազմը բավական խայտաբղետ է և բարեհաջող վիճակահանության դեպքում հայկական թիմերը կարող են այս տարի խախտել եվրագավաթներում ունեցած անհաջող հանդիպումների շարքը՝ վերջապես հանես գալով այս հեղինակավոր մրցաշարերից որևէ մեկում:
Ավելացնենք, որ երկրորդ տարին անընդմեջ եվրագավաթների խաղարկությանը Հայաստանը մասնակցում է նույն կազմով՝ "Փյունիկ", "Բանանց", "Ուլիս", "Միկա":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 455 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0