Home » 2011 » Դեկտեմբեր » 10 » Այսօր ֆուտբոլի Միջազգային օրն է
23:49
Այսօր ֆուտբոլի Միջազգային օրն է

Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) որոշմամբ` դեկտեմբերի 10-ը նշվում է որպես ֆուտբոլի համաշխարհային օր: Ֆուտբոլի մասին առաջին հիշատակումները եղել են չինական աղբյուրներում, համաձայն որոնց նմանատիպ խաղ Չինաստանում եղել է դեռևս մ.թ.ա. 2-րդ հազարամյակում: Այդ աղբյուրներում խաղը կոչվել է "Ցու Չյու", ինչը նշանակում է "հրել ոտքով": Նշվում է նաև, որ ֆուտբոլ հիմնականում խաղացել են չինացի զինվորները` լավ ֆիզիկական մարզավիճակում գտնվելու համար:
Որոշ աղբյուրների համաձայն` ֆուտբոլը սկիզբ է առել 8-րդ դարում սաքսոնական վայրի խաղից, որում կռվից հետո մարտի դաշտում նրանք ոտքով հարվածել են թշմանու կտրած գլուխներին` փորձելով հասցնել դրանք նպատակակետին: Հայտնի է, որ այդ խաղում եղել են դարպասներ ու դարպասապահներ:
Ցանցով դարպասներն առաջին անգամ կիրառվել են 1891թ.-ին` Անգլիայի հյուսիսի և հարավի միջև տեղի ունեցած խաղի ժամանակ:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 490 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0