Home » 2011 » Նոյեմբեր » 26 » Այսօր կկայանա Մադրիդյան գլխավոր դերբին
17:24
Այսօր կկայանա Մադրիդյան գլխավոր դերբին
Այսօր Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի շրջանակներում տեղի կունենա "մադրիդյան գլխավոր դերբին": Մադրիդի "Սանտիգո Բեռնաբեու" մարզադաշտում կհանդիպեն "Ռեալն" ու "Ատլետիկոն": Հատկանշական է, որ "Ատլետիկոն" վերջին անգամ "Ռեալին" հաղթել է 1999թ.-ի հոկտեմբերի 30-ին: Այդ օրից ի վեր թիմերը 21 խաղ են անցկացրել: Ընդհանուր առմամբ թիմերը 74 հանդիպում են անցկացրել, որոնցից 50-ում հաղթել է "Ռեալը", 12-ում "Ատլետիկոն", իսկ մնացած 12 խաղերում խաղաղ ելք է գրանցվել:
Նշենք, որ այս թիմեիրի առաջին հանդիպումը կայացել է հեռավոր 1929թ.-ի փետրվարի 29-ին, որում 2-1 հաշվով հաղթել են "Ռեալի" ֆուտբոլիստները: Ամենախոշոր հաշիվը գրանցվել է 1950թ.-ի նոյեմբերի 12-ին: Այդ օրը "Ատլետիկոն" հաղթել է 6-3 հաշվով:
  Այս մրցաշրջանում "Ռեալի" ֆուտբոլիստները արդեն դարձել են 42 գոլի հեղինակ: "Պրիմերայի" ռեկորդը պատկանում է հենց "Ռեալին", որը 1989/90 մրցաշրջանում 107 գոլ է խփել:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 429 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0