Home » 2012 » Հուլիս » 22 » Ազարին դուր է գալիս Մեսսիի խաղը
20:03
Ազարին դուր է գալիս Մեսսիի խաղը
 Լոնդոնյան "Չելսիի" նորաթուխ բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը հայտարարել է, որ իր և արգենտինացի հարձակվող Լեո Մեսսիի համեմատությունն անտեղի է և անհիմն: Թեև բելգիացուն իրականում դուր է եկել իր և արգենտինացու համեմատության մասին խոսակցությունը, սակայն Էդենը վստահ է, որ դեռ երկար ճանապարհ պետք է անցնի Լեոյին հասնելու համար: "Լիոնել Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Իմ ու նրա համեմատությունը սխալ է: Ես դեռ շատ հեռու եմ նրա մակարդակից: Ամեն դեպքում ուրախ եմ, որ իմ խաղաոճը նմանեցնում են արգենտինացու խաղին: Այսուհետ կփորձեմ "Չելսիի" հետ հասնել այնպիսի բարձունքների, ինչպիսին Մեսսին հասել է "Բարսելոնայի" կազմում",- ասել է 20-ամյա բելգիացի եզրային խաղացողը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 364 | Added by: Hartsat | Tags: խաղ, Էդեն Ազար, Բարսելոնա, կիսապաշտպան, Չելսի, Լեո Մեսսի, Լոնդոն | Rating: 5.0/1
Total comments: 0