Home » 2012 » Հունվար » 30 » Ազարն արդեն որոշում է կայացրել
20:59
Ազարն արդեն որոշում է կայացրել
 Ֆրանսիական "Լիլլի" գլխավոր տնօրեն Ֆրեդերիկ Պակեն լրագրողների հետ կայացրած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իր թիմում հանդես եկող բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարն արդեն վերջնական որոշում է կայացրել և այս ամռանը կհեռանա "Լիլլից": Պակեն ասել է, որ ամենայն հավանականությամբ Ազարը կտեղափոխվի անգլիական որևէ գրանդի կազմ: Ֆրանսիական հեղինակավոր France Football պարբերականը տեղեկացնում է, որ այս հայտարարությունից հետո եվրոպական գրանդները գործի են անցել` փորձելով ամեն կերպ գնել Ազարին: Այդ գրանդների թվում են Լոնդոնի "Չելսին" և Մադրիդի "Ռեալը": Քանի որ 2 օրից փակվում է տրանսֆերային պատուհանը, ապա Ազարին ցանկացողները պետք է արագ գործեն:
     Հավելենք, որ բելգիացի տաղանդը "Լիլլում" հանդես է գալիս 2007թ.-ից, և այս ընթացքում ֆրանսիական ակումբի կազմում անցկացրած 129 խաղերում դարձել է 23 գոլի հեղինակ:
        Հիշեցման կարգով նշենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածել, ըստ որոնց` Ազարն այս ամռանը կտեղափոխվի Լոնդոնի "Չելսի", քանի որ բրիտանական թիմի և բելգիացի կիսապաշտպանի միջև ձեռք է բերվել համաձայնություն, իսկ լոնդոնյան գրանդն էլ "Լիլլին" պատրաստ է վճարել Ազարի հրաժարագինը, որը կազմում է 40 մլն եվրո գումար:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 401 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0