Home » 2012 » Ապրիլ » 30 » Ազարը որոշել է հեռանալ Ֆրանսիայից
11:20
Ազարը որոշել է հեռանալ Ֆրանսիայից
 Ֆրանսիական "Լիլլի" բելգիացի հարձակվողական ոճի 21-ամյա կիսապաշտպան Էդեն Ազարը հայտարարել է, որ այլևս չի ուզում խաղալ Ֆրանսիայի առաջնությունում և հաստատ չի տեղափոխվի "ՊՍԺ", ինչպես վերջերս գրում են ֆրանսիական ԶԼՄ-ները։ Ըստ Էդեն Ազարի՝ իր գլխավոր նպատակը Անգլիայի "Պրեմիեր լիգա" տեղափոխվելն է, որտեղ և կարող է իր ֆուտբոլը ցուցադրել։ "Գուցե շատ հեռու ապագայում ես կրկին վերադառնամ Ֆրանսիա, բայց հաստատ չեմ խաղա "ՊՍԺ"-ում",- ասել է բելգիացի երիտասարդ խաղացողը։
   Հավելենք, որ մանչեսթերյան երկու գրանդներն արդեն լուրջ պայքար են մղում միմյանց հետ Բելգիայի ազգային ընտրանու խաղացողի համար։
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 509 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0