Home » 2012 » Նոյեմբեր » 6 » Բադոյանը բաց կթողնի "Վալենսիա"-"ԲԱՏԷ" հանդիպումը
18:40
Բադոյանը բաց կթողնի "Վալենսիա"-"ԲԱՏԷ" հանդիպումը
 Ինչպես արդեն իսկ հայտնի է, նոյեմբերի 7-ին բելառուսական "ԲԱՏԷ"-ն "Չեմպիոնների լիգայի" խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակներում հանդիպելու է իսպանական "Վալենսիայի" հետ: Նոյեմբերի 6-ի առավոտյան բելառուսական թիմը մեկնել է Իսպանիա: Թիմի հետ չի եղել Հայաստանի ազգային ընտրանու թեկնածու Զավեն Բադոյանը: Ըստ բելառուսական ակումբի պաշտոնական կայքի հաղորդած տվյալների` կիսապաշտպանը բաց կթողնի այս խաղը, քանի որ ընդգրկված չէ թիմի հայտացուցակում:
   Վերջում հավելենք միայն, որ "Վալենսիա"-"ԲԱՏէ" խաղը կմեկնարկի նոյեմբերի 7-ին Երևանի ժամանակով ավանդական 23:45-ին:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 461 | Added by: Gag18 | Rating: 5.0/1
Total comments: 0