Home » 2012 » Հուլիս » 1 » Բալլակ. "Լյովը պետք է մնա թիմում"
15:00
Բալլակ. "Լյովը պետք է մնա թիմում"
 Գերմանիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Միխայիլ Բալլակը օրերս մեկնաբանել է բունդեսթիմի գլխավոր մարզիչ Յոհաքիմ Լյովի աշխատանքը և թիմի խաղը "ԵՎՐՈ 2012"-ի ժամանակ: "Իմ կարծիքով` Լյովը կրկին ապացուցեց, որ իր գլխավորությամբ Գերմանիան շատ գեղեցիկ ֆուտբոլ է խաղում, ուղղակի թիմին բախտը չի ժպտում կարևոր խաղերից առաջ: Լյովը չպետք է հեռանա այս պահին: Դիտելով բունդեսթիմի խաղը` կարելի էր վստահորեն ասել, որ Յոհաքիմ Լյովը պետք է մնա թիմում ու շարունակի մարզել այս երիտասարդներին",- ասել է Գերմանիայի ընտրանու նախկին ավագը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 339 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0