Home » 2012 » Հունվար » 23 » Բալոտելլիին 4-խաղյա որակազրկում է սպասվում
19:15
Բալոտելլիին 4-խաղյա որակազրկում է սպասվում
 Բրիտանական հեղինակավոր Telegraph պարբերականը տեղեկացնում է, որ անգլիական "Մնչեսթեր Սիթիի" իտալացի սևամորթ հարձակվող Մարիո Բալոտելլին կարող է որակազրկվել 4 խաղով, եթե, իհարկե, Անգլիայի ֆուտբոլաի ասոցիացիան որոշում ընդունի, որ իտալացին "Տոտենհեմի" բրիտանացի ֆուտբոլիստ Սքոթ Պարկերի նկատմամբ կանոնները խախտել է միտումնավոր:
     Հիշեցնենք, որ երեկ անգլիական "Պրեմիեր լիգայի" հերթական տուրի շրջանակներում կայացած "Մանչեսթեր Սիթի" - "Տոտենհեմ" խաղում Բալոտելլին ոտքով դիպչել է Պարկերի երեսին: Ըստ "խթանների" բրիտանացի գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապի` Բալոտելլին խաղի այդ դրվագում միտումնավոր է գործել, որի համար էլ արժանի է որակազրկման:
     Հավելենք, որ ստորև կարող եք դիտել այդ դրվագն ավելի մանրամասն.

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 460 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 2