Home » 2011 » Հոկտեմբեր » 21 » Բալոտելլին ցանկանում է հաշտվել Ֆերդինանդի հետ
13:10
Բալոտելլին ցանկանում է հաշտվել Ֆերդինանդի հետ
Անգլիական "Մանչեսթեր Սիթիի" իտալացի սկանդալային աստղ Մարիո Բալոտելլին այսօր հայտարարել է, որ ցանկանում է հաշտվել "Յունայթեդի" հեղինակավոր պաշտպան Ռիո Ֆերդինանդի հետ` Անգլիայի գավաթի եզրափակչի ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո. "Ես դեռևս չեմ զրուցել Ֆերդինանդի հետ: Ես վիրավորված չեմ նրանից: Չեմ հասկանում, թե ինչու Ռիոն զայրացավ, քանի որ ես ընդամենը նշում էի "Սիթիի" հաղթանակը: Այն ամենը, ինչ տեղի է ունենում խաղադաշտում, չպետք է դուրս գա դրա սահմաններից: Մանչեսթերյան դերբիից առաջ ես անպայման կսեղմեմ Ֆերդինանդի ձեռքը: Նա մեծագույն ֆուտբոլիստ է և հուսով եմ, մեր միջև նորից ընկերական հարաբերություններ կհաստատվեն",-ասել է Բալոտելլին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 495 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 0