Home » 2012 » Հունվար » 11 » Բալոտելլին Մոուրինյոյին անվանել է "ոչնչություն"
11:16
Բալոտելլին Մոուրինյոյին անվանել է "ոչնչություն"
 Անգլիական "Մանչեսթեր Սիթիի" իտալացի տաղանդավոր, սակայն նաև անչափ շատախոս հարձակվող Մարիո Բալոտելլին այսօր հայտարարել է, որ իր հայրենակից Ռոբերտո Մանչինին ավելի տաղանդավոր մարզիչ է, քան թե Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ում գլխավորությամբ Բալոտելլին երկու տարի խաղացել է իտալական "Ինտերում"` դառնալով "Չեմպիոնների լիգայի" ու "Սկուդետտոյի" հաղթող:
  "Իհարկե, Մոուրինյոն լավ ու բարի մարդ է, սակայն խաղացողին հասկանալու տեսանկյունից նա շատ վատ հոգեբան է, քան իմ ներկայիս մարզիչը` Ռոբերտո Մանչինին: Այդ պատճոռով էլ հաստատ գիտեմ` Մոուրինյոն միշտ կզիջի Մանչինիին մարդկային բոլոր որակներով, թեև կարող է ավելի շատ տիտղոսներ նվաճել: Մանչինին իր խաղացողներից առավելագույնն է քամում, իսկ Մոուրինյոն ուղղակի ոչնչություն է այս հարցում",-ասել է "քաղաքայինների" սևամորթ հարձակվողը:
   Հավելենք, որ այս մրցաշրջանում Մարիոն արդեն 8 գոլի հեղինակ է դարձել անգլիական "Պրեմիեր լիգայում"` մասնակցելով 14 հանդիպման:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 500 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0