Home » 2011 » Հունիս » 28 » "Բանանցը" գտել է նոր դարպասապահի
15:58
"Բանանցը" գտել է նոր դարպասապահի
Եվրոպայի լիգայի մեկնարկից առաջ Երևանի "Բանանցը" պայմանագիր է կնքել դարպասապահ Դմիտրի Նեպոգոդովի հետ, ով հանդես կգա Հայաստանի փոխչեմպիոնի կազմում վարձավճարային հիմունքներով մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Նշենք, որ Դմիտրի Նեպոգոդովը ծնվել է 1988թ.-ի փետրվարի 17-ին: Երիտասարդ դարպասապահը երևանյան թիմ է տեղափոխվել Դոնեցկի "Մետալուրգից", որի կազմում Ուկրաինայի անցյալ մրցաշրջանում անցկացրել է 14 հանդիպում: Նեպոգոդովը ժամանակին եղել է նաև Մարսելի "Օլիմպիկի" դարպասապահը, ճիշտ է` այս թիմի կազմում չի հասցրել մասնակցել պաշտոնական հանդիպումների: Միևնույն ժամանակ Նեպոգոդովը հանդես է եկել Ուկրաինայի տարբեր տարիքային ազգային հավաքականներում: Ուկրաինացի դարպասապահը, որի հասակը 197սմ  է, "Բանանցի" կազմում արդեն կարող է մասնակցել Եվրոպայի լիգայի հանդիպումներին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երևանյան թիմի հիմնական դարպասապահ Ստեփան Ղազարյանը մոտակա մեկ ամսվա ընթացքում բացակայելու է, Նեպոգոդովի տրանսֆերը, անկասկած, շատ կարևոր կարող է լինել և ճիշտ ժամանակին արված:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 499 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0