Home » 2012 » Հունվար » 8 » Բարիոսը կարող է տեղափոխվել Իսպանիա
08:41
Բարիոսը կարող է տեղափոխվել Իսպանիա
 Ինչպես տեղեկացնում է Goal.com մարզական պորտալը, իսպանական "Մալագան" պատրաստվում է ուժեղացնել թիմի հարձակումը` ձեռք բերելով Դորտմունդի "Բորուսիայի" պարագվայցի հարձակվող Լուկաս Բարիոսին, ում ծառայություններով հետաքրքրություն են ցուցաբերում բազմաթիվ եվրոպական գրանդ ակումբներ: Նշվում է, որ խաղացողը վերջին շրջանում պարբերաբար չի հայտնվում Յուրգեն Կլոպպի գլխավորած թիմի հիմնական կազմում, այդիսկ պատճառով որոշել է հեռանալ դորտմունդյան թիմից:
Հավելենք, որ խաղացողի ներկայիս տրանսֆերային արժեքը գնահատվում է մոտ 8 մլն եվրո, մինչդեռ "Մալագան" պատրաստ է շուրջ 10 մլն եվրո ծախսելու, քանի որ մինչև հունվարի 15-ը ցանկանում է հայտավորել խաղացողին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 416 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0