Home » 2011 » Մայիս » 27 » "ԲԱՐՍԵԼՈՆԱ"-"ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ". վերջին նորություններ
19:36
"ԲԱՐՍԵԼՈՆԱ"-"ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ". վերջին նորություններ
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքն անընդհատ թարմացնում է "Չեմպիոնների լիգայի" եզրափակչին նվիրված իր լրատվական բլոկը, և մենք ձեր ուշադրությանն ենք հանձնում դրանցից ամենահետքրքիրները.

14:47, Սայմոն Հարտ` "Ուեմբլիից"
"Մարզադաշտ մտնելիս հանդիպեցի լրագրողների մեծ հոսքի, այդ մարդկանց մեջ նշմարեցի "Բարսայի" լեգենդ Խրիստո Ստոյիչկովին: 1992 թվականի խաղարկության հաղթողը միշտ աչքի է ընկել իր անկեղծությամբ, սակայն այս անգամ նա չցանկացավ գուշակել հանդիպման հաղթողին":
 
"Բարսելոնայի" արգենտինացի կիսապաշտպան Խավյեր Մասկերանոն չի ցանկանում կրկնել այն սխալները, որոնք "Լիվերպուլը" թույլ տվեց "Միլանի" դեմ հանդիպման ժամանակ 2007 թվականաին. "Եզրափակչին հասնելը երազելի բան է: Միշտ երազել եմ ևս մեկ անգամ խաղալ եզրափակչում, և այժմ ինձ տրված է այդ հնարավորությունը",-ասել է 26-ամյա կիսապաշտպանը:

14:15, Թոմ Կելլի` ՈՒԵՖԱ-ի կազմակերպած միջոցառումներից մեկից
"Բարսելոնայի երկրպագուներն արդեն հավաքվում են Հայդ-Պարկում: Թվում է, շատ երկրպագուների համար դիտարժան վայրերում քայլելն առաջին տեղում է: ԶԼՄ-ների ներկայացուցիչների քանակը Լոնդոնում վերջին շաբաթվա ընթացքում գնալով աճում էր, իսկ այսօր հասավ իր գագաթնակետին: Այսպես, ինձ մի հարավամերիկացի օպերատոր ճաշից առաջ խոստովանեց, որ քնում և երազում է այն մասին, որ Խավյեր Էրնանդեսը "Յունայթեդի" հետ նվաճի բաղձալի գավաթը":
 

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 596 | Added by: mu | Rating: 4.2/5
Total comments: 211 2 3 »
1-10 11-20 21-21