Home » 2011 » Դեկտեմբեր » 18 » "Բարսելոնա". "Միշտ էլ պետք է հաղթել"
20:27
"Բարսելոնա". "Միշտ էլ պետք է հաղթել"
Կատալոնական "Բարսելոնան" այսօր հերթական տիտղոսը նվաճեց` Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ դառնալով աշխարհի ակումբային առաջնության հաղթող: Ճապոնիայում կայացած մրցաշարի եզրափակչում "Բարսելոնան" 4-0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տոնեց բրազիլական "Սանթոսի" նկատմամբ: Հանդիպման 17-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Լիոնել Մեսսին, իսկ 25-րդ րոպեին այն կրկնապատկեց Չավին: Առաջին խաղակեսի վերջին րոպեին Սեսկ Ֆաբրեգասը վճռեց խաղի ելքը` 3-րդ գնդակն ուղարկելով հարավամերիկացիների դարպասը: Խաղի 82-րդ րոպեին հանդիպման վերջակետը դրեց Լեո Մեսսին` ձևակերպելով հերթական դուբլն այս մրցաշրջանում: Արգենտինացին կրկին փայլուն հանդիպում անցկացրեց` ճանաչվելով նաև մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ:
Այսպիսով` "Բարսելոնան" 2-րդ անգամ դարձավ աշխարհի ակումբային առաջնության հաղթող: Ընթացիկ մրցաշրջանում "Բարսելոնան" նվաճեց 5-րդ տիտղոսը: Ավելի վաղ կատալոնացիները դարձել էին "Չեմպիոների լիգայի" հաղթող, "Իսպանիայի չեմպիոն" և "Սուպերգավաթակիր", "Եվրոպայի սուպերգավաթակիր":

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 382 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0