Home » 2011 » Հունիս » 22 » "Բարսելոնան" ցանկացել է գնել Լուիզին
21:23
"Բարսելոնան" ցանկացել է գնել Լուիզին
Ինչպես հայտնում է բրիտանական The SUN պարբերականը, "Չեմպիոնների լիգայի" այս տարվա հաղթող "Բարսելոնան" վերջերս փորձել է գնել լոնդոնյան "արիստոկրատների"՝ "Չելսիի" բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիզին 27.5 մլն ֆունտ ստեռլինգով, սակայն Աբրամովիչը կտրականապես մերժել է Ռոսելի "ծիծաղելի" առաջարկը: Նշենք, որ այս ձմռանը լոնդոնցիները պորտուգալական "Բենֆիկայից" գնել էին 21.5 մլն ֆունտով:
Ինչպես նշում է պարբերականը, կատալոնացիներն արդեն այսօրվանից ցանկանում են արժանի փոխարինող գտնել 33-ամյա պաշտպանական պատնեշ Կառլես Պույոլին, ով սկսել է հաճախակի վնասվածքներ ստանալ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 492 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 1