Home » 2012 » Հունվար » 4 » "Բարսելոնան" ցանկանում է գնել Ֆոռլանին
18:28
"Բարսելոնան" ցանկանում է գնել Ֆոռլանին
 Իսպանական elgoldigital.com սպորտային պորտալը տեղեկացնում է, որ կատալոնական "Բարսելոնան" ձմեռային տրանսֆերային պատուհանի շրջանակներում փորձելու է ձեռք բերել Մադրիդի "Ատլետիկոյի" նախկին և Միլանի "Ինտերի" ներկայիս ուրուգվայցի հարձակվող Դիեգո Ֆոռլանին, ում դեբյուտն իտալական ակումբի կազմում մեղմ ասած այդքան էլ լավ չստացվեց: Ըստ տեղեկությունների` "Բարսելոնայի" ղեկավարությունը Դիեգո Ֆոռլանին տեսնում է որպես վնասվածք ստացած Դավիդ Վիլյայի փոխարինողի: Նշվում է, որ ներկայիս դրությամբ 32-ամյա ուրուգվայցու տրանսֆերը կազմում է 8 մլն եվրո, իսկ ահա "Ինտերի" հետ ունեցած պայմանագիրը գործում է մինչև 2013թ.-ը:
     Հավելենք, որ մինչ "Ինտեր" տեղափոխվելը Ֆոռլանը խաղացել է իսպանական "Պրիմերայում"` լինելով "Վիլյառեալի" և "Մադրիդի "Ատլետիոկյի" ֆուտբոլիստը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 415 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0