Home » 2011 » Հունիս » 6 » "Բարսելոնան" չի ցանկանում հրաժարվել Ֆաբրեգասին ձեռք բերելու մտքից
17:27
"Բարսելոնան" չի ցանկանում հրաժարվել Ֆաբրեգասին ձեռք բերելու մտքից
 Անգլիական The Daily Star պարբերականը տեղեկացնում է, որ կատալոնական "Բարսելոնան" պատրաստվում է Լոնդոնի "Արսենալին" վճարել "զինագործների" պահանջած 40 մլն ֆունտ ստեռլինգը, միայն թե իր տաղանդավոր սան Ֆրանչեսկ Ֆաբրեգասը վերադառնա հարազատ ակումբ: "Չեմպիոնների լիգայի" եզրափակչում անգլիական "Մանչեսթեր Յունայթեդին" հաղթելուց հետո "կապտանռնագույնների" գլխավոր կատալան մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հանդիպել է ակումբի նախագահ Սանդրո Ռոսելի հետ և նրան խնդրել է, որ իրենց կատալան սանը վերադառնա հայրենիք: Չնայած Պեպի խնդրանքին՝ Ռոսելը Ֆաբրեգասին ձեռք բերելու համար դեռևս պաշտոնապես առաջարկ չի արել "զինագործներին", սակայն նա Լոնդոնում գտնվելու օրերին պլանավորել է հանդիպել լոնդոնյան ակումբի ղեկավարների հետ և նրանց հետ բանակցել՝ Ֆաբրեգասին ձեռք բերելու համար:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 477 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 3