Home » 2011 » Սեպտեմբեր » 16 » "Բարսելոնան" չի կարողացել կրճատել արտաքին պարտքը
19:10
"Բարսելոնան" չի կարողացել կրճատել արտաքին պարտքը
 Իսպանական մամուլը տեղեկացնում է, որ կատալոնական "Բարսելոնայի" փոխնախագահ Խավիեր Ֆաուստը դժգոհել է, որ կատալոնական ակումբը չի կարողացել կրճատել իր արտաքին պարտքերն ամռան ընթացքում և դրանք առաջվա պես կազմում են 360 մլն եվրո: Նրա խոսքերով` ակումբը փորձում է մեծացնել եկամուտները, որպեսզի փորձի լուծել այդ խնդիրը: "Բարսելոնայի" պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ Ֆաուստն ասել է. "Մենք փորձում ենք նվազեցնել մեր պարտքերը: Սակայն մեր ընհանուր արտաքին պարտքն այս պահի դրությամբ կազմում է 360 մլն եվրո: Մենք չենք կարող թույլ տալ մեզ պարտքերից այդքան կախվածություն: Անհրաժեշտ է մեծացնել եկամուտները":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 485 | Added by: Hayk | Tags: ակումբ, փոխնախագահ, պարտք, Խավիեր Ֆաուստ, եվրո, արտաքին, Բարսելոնա, եկամուտ, մլն, մամուլ | Rating: 5.0/1
Total comments: 0