Home » 2011 » Մայիս » 16 » "Բարսելոնան" էլ է ցանկանում ուժեղանալ
08:08
"Բարսելոնան" էլ է ցանկանում ուժեղանալ
Կատալոնական "Բարսելոնայի" ղեկավարությունը և մարզչական շտաբը սկսել են հետաքրքրվել Լիսաբոնի "Բենֆիկայի" պորտուգալացի եզրային պաշտպան-կիսապաշտպան Ֆաբիո Կոենտրաոյով:
Ինչպես հաղորդում է հեղինակավոր AS պարբերականը, "Բարսելոնայի" գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան և ակումբի սպորտային ղեկավար Անդոնի Սուբիսարետան հանդիպել են ակումբի ղեկավար Սանդրո Ռոսելի հետ և հաղորդել նրան, որ կցանկանային ձեռք բերել պորտուգալացի ֆուտբոլիստին:
Հիշեցնենք, որ Կոենտրաոյով հետաքրքրված են նաև գերմանական "Բավարիան", Մադրիդի "Ռեալը", անգլիական "Մանչեսթեր Սիթին" և "Չելսին":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 502 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 4