Home » 2012 » Ապրիլ » 15 » "Բարսելոնան" ֆինանսական լուրջ խնդիրներ ունի
09:44
"Բարսելոնան" ֆինանսական լուրջ խնդիրներ ունի

 Իսպանական հայտնի ֆինանսական պարբերականներից մեկը հրապարակել է կատալոնական "Բարսելոնայի" ֆինանսական դրության վերաբերյալ կատարած իր մանրամասն հետազոտությունը: Հետաքրքիր է, որ կատալոնացիների տարեկան շահույթը հավասար է եղել ընդամենը 9.3 մլն եվրոյի, մինչդեռ ողջ ֆինանսական տարվա ընթացքում թիմը ստացել է ավելի քան 71 մլն եվրո: Ըստ հրապարակման՝ եթե "Բարսելոնան" խաղար մեկ այլ երկրի առաջնությունում, ապա նրան սնանկ կճանաչեին, քանի որ այս պահի դրությամբ թիմը շուրջ 578.1 մլն եվրոյի պարտքեր ունի: Բացի այդ թիմը չի կարողանում ժամանակին վճարել ահռելի վարկերը, որոնք մեկ տարում թիմից խլում են ավելի քան 155 մլն եվրո:
    Թե ինչ է սպասվում է կատալոնական թիմին առաջիկայում, դժվար չէ գուշակել. գուցե եկե՞լ է Լեո Մեսսիին վաճառելու ժամանակը:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 703 | Added by: Hartsat | Rating: 5.0/3
Total comments: 1