Home » 2012 » Հուլիս » 27 » "Բարսելոնան" ֆուտբոլ է խաղում միայն փողի համար
18:40
"Բարսելոնան" ֆուտբոլ է խաղում միայն փողի համար
 Կատալոնիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է չեղյալ համարել հուլիսի 31-ին կայանալիք "Էսպանյոլ"-"Բարսելոնա" հանդիպումը, քանի որ "կապտանռնագույնների" ղեկավարները որոշել էին Կատալոնիայի սուպերգավաթի կարևոր խաղին ներկայանալ միմիայն փոխարինողների կազմով: Իսկ թե ինչ տուգանք կսպառնա "Բարսելոնային", դեռևս պարզ չէ:
 "Արդեն այս քայլով "Բարսելոնան" պարզ կերպով ողջ աշխարհին ցույց է տալիս, որ իրենք խաղում են միայն փողի համար և ոչ թե մեր երկրի ազատության: Նրանք չպետք է նման կերպ վարվեին, քանի որ սա մեծ անարգանք է մի ողջ ֆուտբոլասեր ազգի նկատմամբ: Մենք կբողոքենք այդ թիմի դեմ և կստանանք մեր փողերը",- ասել են վաղօրոք այդ խաղի տոմսերը գնած "Էսպանյոլի" երկրպագուները:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 440 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0