Home » 2012 » Հուլիս » 31 » "Բարսելոնան" հերթական "զինագործին" է ցանկանում
20:11
"Բարսելոնան" հերթական "զինագործին" է ցանկանում
 Կատալոնական "Բարսելոնան" դեռևս շարունակում է ակտիվորեն փնտրել թիմից հեռացած Սեյդու Կեյտայի փոխարինողին և այս անգամ էլ "կապտանռնագույնները" կանգ են առել Լոնդոնի "Արսենալի" 24-ամյա կամերունացի կիսապաշտպան Ալեքս Սոնգի թեկնածության վրա, ով կարողանում է պատվով կատարել թե՛ հարձակվողական, թե՛ պաշտպանողական ֆունկցիաներ: Կամերունացի ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ գործում է մինչև 2014թ.-ը, սակայն "զինագործների" ղեկավարությունն արդեն հիմա մտադիր է նոր ու շահավետ պայմանագիր առաջարկել խաղացողին, որպեսզի նրա տրանսֆերային գինը, որն այս պահին մոտ 15-20 մլն եվրո է կազմում, կրկնապատկվի` այդ կերպ դժվարություններ առաջացնելով "Բարսելոնայի" համար:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 370 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0