Home » 2012 » Հուլիս » 30 » "Բարսելոնան" միացել է Մոուտինյոյի համար պայքարին
06:59
"Բարսելոնան" միացել է Մոուտինյոյի համար պայքարին
 Կատալոնական "Բարսելոնան" շարունակում է իր համար ուժեղացում փնտրել հատկապես կենտրոնական գոտում առկա մեծ բացը ծածկելու համար, քանի որ նրա հենակետային կիսապաշտպան Սեյդու Կեյտան արդեն հեռացել է թիմից: Իհարկե, կատալոնացիների գլխավոր նպատակը Բիլբաոյի "Ատլետիկի" իսպանացի 23-ամյա խաղացող Խավի Մարտինեսն է, սակայն վերջինիս տրասֆերի գինը բավական բարձր է` մոտ 40 մլն եվրո: Այդ պատճառով էլ "կապտանռնագույնների" ղեկավարությունը այլընտրանքային նոր տարբերակներ է դիտարկում: Դրանցից մեկը համարվում է պորտուգալական "Պորտուի" կիսապաշտպան Ժոաու Մոուտինյոն, ում համար ներկայումս պայքար են մղում նաև անգլիական "Տոտենհեմն" ու "Մանչեսթեր Յունայթեդը": Նա արժե մոտ 25 մլն:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 319 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0