Home » 2011 » Նոյեմբեր » 20 » "Բարսելոնան" փորձո՞ւմ է հաշտվել "Ռեալի" հետ
10:31
"Բարսելոնան" փորձո՞ւմ է հաշտվել "Ռեալի" հետ
Կատալոնական "Բարսելոնայի" նախագահ Սանդրո Ռոսելն իսպանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ իրենք պատրաստվում են լավացնել Մադրիդի "Ռեալի" հետ ունեցած բարդ հարաբերությունները: "Մենք պատրաստ ենք լավ հարաբերություններ հաստատել մադրիդցիների հետ: Ամեն ինչ անցյալում է. այն ինչ եղավ նախորդ "Սուպերկլասիկոների" ժամանակ, այլևս չի կրկնվի: Լավ հարաբերություններ հաստատելու համար Մադրիդում նույնպես պետք է խաղաղության դրոշակ պարզեն, չէ՞ որ մոտենում է դեկտեմբերի 11-ը, երբ կրկին միմյանց կբախվեն աշխարհի ուժեղագույն թիմերը",-ասել է Ռոսելը հանրահայտ MARCA պարբերականի թղթակցին:
Հիշեցնենք, որ "Ռեալի" և "Բարսելոնայի" հարաբերությունները ծանրացել են անցած տարի կայացած 5 "Սուպերկլասիկոներից" հետո:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 452 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0