Home » 2011 » Հուլիս » 22 » "Բարսելոնան" պաշտոնապես ձեռք է բերում Սանչեսին
11:46
"Բարսելոնան" պաշտոնապես ձեռք է բերում Սանչեսին
 Կատալոնական "Բարսելոնայի" պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ "Բարսելոնան" և իտալական "Ուդինեզեն" վերջապես համաձայնության են եկել իտալացիների չիլիացի հարձակվող Ալեքսիսի Սանչեսի տրանսֆերի շուրջ: Չիլիացի տաղանդավոր հարձակվողը "Բարսելոնա" է տեղափոխվել 26 մլն եվրոյի դիմաց, իսկ ևս 11 մլն եվրո "Ուդինեզեն" կարող է ստանալ զանազան բոնուսների տեսքով: 
Նշենք, որ 22-ամյա Սանչեսը "Ուդինեզեում" է խաղում սկսած 2008թ.-ից, իսկ "Ա Սերիայի" այս մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 31 հանդիպումների` խփելով 12 գնդակ: Իդեպ, նա 2010-2011թթ. "Ա Սերիայի" լավագույն խաղացող է ճանաչվել:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 411 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 0