Home » 2012 » Հունվար » 12 » "Բարսելոնան" պաշտպանի կարիք ունի
08:54
"Բարսելոնան" պաշտպանի կարիք ունի
 Ինչպես տեղեկացնում են իսպանական ԶԼՄ-ները, "Վալենսիայի" ձախ եզրային կիսապաշտպան Խորդի Ալբան, ով հիանալի է կատարում նաև պաշտպանի պարտականություններ, կարող է ամռանը տեղափոխվել կատալոնական "Բարսելոնա", ինչի առթիվ երկու թիմերի ղեկավարներն արդեն այսօր քննարկում են խաղացողի ձեռքբերման ֆինանսական կողմերը:
   "Բարսելոնայի" գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ձախ պաշտպանի լուրջ կարիք ունի այն բանից հետո, երբ բրազիլացի Մաքսվելը որոշեց տեղափոխվել ֆրանսիական "ՊՍԺ", իսկ ահա ֆրանսիացի Էրիկ Աբիդալն էլ դեռևս հստակ չի կողմնորոշվել իր ապագայի հարցում: Նշվում է, որ Գվարդիոլան արդեն հանդիպել է խաղացողի գործակալի հետ, սակայն այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:
    Հավելենք, որ Խորդի Ալբան այս տարի իսպանական "Լա լիգայում" անցկացրել է 13 խաղ` դառնալով 1 գոլի հեղինակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 485 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0