Home » 2011 » Հուլիս » 29 » "Բարսելոնան" տիրեց Audi Cup-ին
08:54
"Բարսելոնան" տիրեց Audi Cup-ին

Գերմանիայի Մյունխեն քաղաքում երեկ ավարտվեց Audi Cup անունը կրող ֆուտբոլային միջազգային մրցաշարը: Մրցաշարի երրորդ տեղի համար խաղում բրազիլական "Ինտերնասիոնալը" հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով կարողացավ առավելության հասնել իտալական "Միլանի" նկատմամբ (խաղի հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ-ոքի` 2-2 հաշվով): Քիչ անց ավարտվեց նաև մրցաշարի եզրափակիչ հանդիպումը, որտեղ միմյանց հետ ուժերն էին չափում տանտերերը` Մյունխենի "Բավարիայի" ֆուտբոլիստները և իսպանական "Բարսելոնան":
Կատալոնական ակումբի փորձնական կազմը երիտասարդ ծագող գերաստղ Տիագո Ալկանտարայի դուբլի շնորհիվ հնարավորություն տվեց "Բարսելոնային" դառնալու այդ մրցաշարի հաղթողը՝ առաջ բերելով կատալանների երկրպագուների բուռն ցնծությունը:


Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 421 | Added by: Hartsat | Tags: Բարսելոնա, Մյունխեն, Գերմանիա, եզրափակիչ, 11 մետրանոց, Միլան, Բավարիա, Audi Cup, մրցաշար, Ինտերնասիոնալ | Rating: 5.0/1
Total comments: 0