Home » 2011 » Հուլիս » 26 » "Բարսելոնան" վերջին անգամ առաջարկ է կատարել "Արսենալին"
20:00
"Բարսելոնան" վերջին անգամ առաջարկ է կատարել "Արսենալին"
 Անգլիական մամուլը տեղեկացնում է, որ կատալոնական "Բարսելոնան" ավելացրել է Լոնդոնի "Արսենալի" կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի տեղափոխության առաջարկը՝ այն հասցնելով մինչև 36 միլիոն եվրոյի: Իսպանական թիմի գլխավոր մարզիչը հույս ունի, որ Ֆաբրեգասն արդեն մոտ ժամանակներս կմիանա թիմին: Դեռևս անգլիական ակումբը ոչ մի կերպ չի արձագանքել այս առաջարկին:
Հիշեցնենք, որ "Արսենալն" արդեն ֆուտբոլիստի արժեքը 40 միլիոն եվրոյից իջեցրել է մինչև 38 միլիոն եվրոյի: Իսկ ահա նախորդ շաբաթ "զինագործներն" իսպանական թիմին 10 օր էին տվել, որպեսզի պայմանավորվածության գան ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 481 | Added by: Hayk | Tags: զինագործներ, Սեսկ Ֆաբրեգաս, Բարսելոնա, Լոնդոնի Արսենալ, մամուլ | Rating: 5.0/1
Total comments: 0