Home » 2012 » Հունվար » 8 » "Բարսելոնայի" ֆուտբոլիստը հոգնել է իր թիմից
08:34
"Բարսելոնայի" ֆուտբոլիստը հոգնել է իր թիմից
 Ինչպես տեղեկացնում է ֆրանսիական L’Equipe հայտնի հանդեսը, կատալոնական "Բարսելոնայի" և Ֆրանսիայի ազգային հավաքականի 31-ամյա ձախ եզրային պաշտպան Էրիկ Աբիդալն այս ամռանը կարող է տեղափոխվել Իտալիա, մասնավորապես "Միլան", այն էլ ազատ խաղացողի կարգավիճակով: Նշենք, որ խաղացողի հետ "կապտանռնագույնները" գործող պայմանագիր են կնքել մինչև 2012թ.-ի ամառ, որից հետո տարբերակ կա ևս մեկ մրցաշրջանով երկարացնելու այն, բայց Աբիդալն ընկերական շրջապատում հայտարարել է, որ հոգնել է "Բարսելոնայից" ու պատրաստվում է հեռանալ Կատալոնիայից, որտեղ հանդես է գալիս 2007թ.-ից: 
  Հավելենք, որ Էրիկ Աբիդալը նաև եռամյա պայմանագիր է ուզում կնքել, իսկ կատալոնական թիմը չի պատրաստվում տեղի տալ խաղացողի ցանկություններին` հաշվի առնելով ֆրանսիացու` ֆուտբոլի համար պատկառելի տարիքը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 445 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0