Home » 2011 » Հունիս » 13 » "Բարսելոնայի" համար Ազարն այլընտրանքային տարբերակ է
08:30
"Բարսելոնայի" համար Ազարն այլընտրանքային տարբերակ է
Ինչպես հայտնում է իսպանական El Mundo Deportivo պարբերականը, ֆրանսիական առաջնության այս տարվա լավագույն խաղացող ճանաչված չեմպիոն "Լիլի" երիտասարդ կիսապաշտպան Էդեն Ազարը կարող է ֆուտբոլային կարիերան շարունակել արևոտ Իսպանիայում, մասնավորապես՝ կատալոնական "Բարսելոնայում": Գվարդիոլան Ազարին տեսնում է որպես Ալեքսիս Սանչեսի ու Ջուզեպպե Ռոսսի տրանսֆերային այլընտրանք:
Հիշեցնենք, որ 20-ամյա խաղացողի համար նախկինում պայքարում էր նաև Մարդիդի "Ռեալը", ավելին՝ Զինեդին Զիդանին հաջողվել էր համոզել խաղացողին Արքայական ակումբ տեղափոխվել, սակայն վերջին պահին մադրիդցիները չցանկացան 25 մլն եվրո վճարել:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 514 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 2