Home » 2012 » Հունվար » 9 » "Բարսելոնայի" հետ կայացած խաղում "Էսպանյոլի" երկրպագուները կապիկների ձայներ են հանել
15:12
"Բարսելոնայի" հետ կայացած խաղում "Էսպանյոլի" երկրպագուները կապիկների ձայներ են հանել
 Եվրոպական ֆուտբոլում ևս մեկ ռասիստական բնույթ կրող սկանդալ է առաջանում: Իսպանական "Լա լիգայի" հերթական տուրի շրջանակներում կայացած կատալոնական դերբիում` "Էսպանյոլ" - "Բարսելոնա" խաղի ժամանակ տանտերերի երկրպագուները սկսում էին կապիկների ձայներ հանել այն պահին, երբ գնդակին դիպչում էր "կապտանռնագույնների" բրազիլացի պաշտպան Դանիել Ալվեշը: Այս ամենին հակառակ` Ալվեշը հայտարարել է, որ ինքը որևէ ռասիստական արտահայտություն չի լսել իր հասցեին: Իսկ ահա "Էսպանյոլի" նախագահ Ռամոն Կոնդալը հայտարարել է, որ ինքը դեմ է երկրպագուների դեմ ուղղված սկանդալներին և որ բարձր է գնահատել իր ակումբի երկրպագուների պահվածքը հանդիպման ժամանակ:
     Հավելենք, որ կատալոնական դերբին ավարտվել է անսպասելի ոչ-ոքիով` 1-1 հաշվով, իսկ խաղի վտանգավոր պահերն ու գոլերը կարող եք դիտել ստորև.

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 408 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 4