Home » 2011 » Հուլիս » 30 » "Բարսելոնայի" նախկին նախագահը կեղծարար է
00:13
"Բարսելոնայի" նախկին նախագահը կեղծարար է

Կատալոնական "Բարսելոնա" ֆուտբոլային ակումբի նախկին նախագահ Խոսե Լուիս Նունյեսը վեց տարով ազատազրկվել է կաշառակերության և փաստաթղթերի կեղծման համար. այս մասին տեղեկացնում է հանրահայտ АS պարբերականը:
Հիշեցնենք, որ Նունյեսը զբաղեցրել է "Բարսելոնայի" նախագահի պաշտոնը 1978-2000թթ. ընթացքում: Այդ ժամանակահատվածում "կապտանռնագույնները" նվաճել են 27 տիտղոս՝ յոթ անգամ հաղթելով Իսպանիայի առաջնությունը, վեց անգամ նվաճելով "Արքայական գավաթը" և մեկ անգամ հաջողության հասնելով "Չեմպիոնների գավաթի" խաղարկությունում:
Հավելենք, որ Նունյեսը 4 տարի կազատազրկվի կաշառք տալու համար, իսկ ևս երկու տարի՝ փաստաթղթերի կեղծման:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 462 | Added by: Hartsat | Tags: ժամանակահատված, Խոսե Լուիս Նունյես, տիտղոս, Չեմպիոնների գավաթ, Բարսելոնա, կապտանռնագույններ, Արքայական գավաթ, նախագահ | Rating: 5.0/1
Total comments: 0