Home » 2012 » Հունվար » 30 » "Բարսելոնայում" դեռ խոսում են մրցավարական սխալների մասին
09:32
"Բարսելոնայում" դեռ խոսում են մրցավարական սխալների մասին
 Եթե ամիսներ առաջ մրցավարական սխալների մասին Իսպանիայում միայն բարձրաձայնում էր Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ապա հիմա դրա մասին խոսում են նաև "Բարսելոնայի" "ներքին խոհանոցում": Կատալոնական գրանդի գրեթե բոլոր ֆուտբոլիստներն Իսպանիայի առաջնության հերթական տուրի ավարտից հետո (Խմբ. Նշենք, որ խոսքը գնում է "Վիլյառեալ" - "Բարսելոնա" հանդիպման մասին, որն ավարտվել է 0-0 հաշվով) իրենց բողոքն են արտահայտել խաղի գլխավոր մրցավարի կայացրած որոշումների վերաբերյալ: Այսպես, "Բարսելոնայի" փորձառու կիսապաշտպան Չավին, ով երբեք իրեն թույլ չի տվել խոսել խաղի մրցավարության մասին, չի դիմացել և ասել է. "Հաճախ ես մի զգացում եմ ունենում, որ մրցավարների սխալների պատճառով մենք ավելի շատ ենք տուժում, քան մյուս ակումբները: Արդեն որերորդ անգամն է, երբ "Լա լիգայի" շրջանակներում կայացած հանդիպումներում մրցավարները 11-մետրանոց հարված չեն նշանակել մեր մրցակցի դարպասի վրա, որը մեզ վրա շատ թանկ է նստել":
     Իսկ ահա դարպասապահ Վիկտոր Վալդեսն էլ ասել է. "Նրանց թույլ տված սխալները խոսում է նրանց` անկոմնակալ չլինելու մասին":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 484 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0