Home » 2013 » Հունիս » 11 » Բաստիանը անկեղծորեն խոստովանել է
08:35
Բաստիանը անկեղծորեն խոստովանել է
 Գերմանական "Բավարիայի" կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը հայտարարել է, որ այսօր իսպանական "Բարսելոնան" շարունակում է մնալ աշխարհի ուժեղագույն ակումբը, թեև ընդամենը մեկ ամիս առաջ էլ "Բավարիան" քարը քարի վրա չթողեց կատալաններին՝ դուրս թողնելով վերջիններիս "Չեմպիոնների լիգայի" կիսաեզրափակչից: "Դեռ չի կարելի ինչ-որ խոշոր մրցաշարում հաղթելուց հետո կանգնել ու հայտարարել, թե դու լավագույնն ես ու պառկելու ես մեջքի վրա՝ նայելով աստղերին ու հիանալով դրանցով: Չի կարելի ասել՝ մենք ենք լավագույնը: "Բարսելոնան" նախկինի պես համարվում է 1-ին ակումբը բողջ աշխարհում",- ասել է գերմանացի ֆուտբոլիստը, ում թիմն այս տարի հաղթել է "Չեմպիոնների լիգան", Գերմանիայի գավաթն ու "Բունդեսլիգան":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 342 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0