Home » 2011 » Մայիս » 15 » Բաստոսը ցանկանում է մեկնել Թուրին
09:14
Բաստոսը ցանկանում է մեկնել Թուրին
Ֆրանսիական "Լիոնի" բրազիլացի եզրային պաշտպան-կիսապաշտպան Միշել Բաստոսը հրապարակավ հայտարարել է, որ գալիք ամռանն ինքն, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի Թուրինի "Յուվենթուս", որն իր ծառայություններով հետաքրքրված է դեռևս նախորդ տարվանից:
"Լիոնի" հետ ես բավական երկար ճանապարհ եմ անցել: Այժմ արդեն անհրաժեշտ է նոր մարտահրավեր: Ես ցանկանում եմ խաղալ "Յուվենթուսում": Ես Թուրին կարող էի տեղափոխվել դեռևս նախորդ տարի, սակայն չստացվեց: Իսկ հիմա ճիշտ ժամանակն է",-բրազիլացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել Goal.com ֆուտբոլային կայքը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 427 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0