Home » 2011 » Հուլիս » 12 » Բատիստա. "Մեսսին հիանալի խաղ ցուցադրեց"
20:24
Բատիստա. "Մեսսին հիանալի խաղ ցուցադրեց"
 Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սերխիո Բատիստան մեկնաբանել է "Ամերիկայի գավաթի" խաղարկությունում Կոստա-Ռիկայի ընտրանու նկատմամբ իր թիմի տոնած հաղթանակը (Խմբ. տեղեկացնենք, որ հանդիպումն ավարտվել է 3-0 հաշվով արգենտինացիների հաղթանակով, իսկ երկու գոլի հեղինակ են դարձել Սերխիո Կուն Ագուերոն և մեկ անգամ էլ Անխել դի Մարիան): Մասնագետը հատկապես ընդգծել է կատալոնական "Բարսելոնայի" հարձակվող Լիոնել Մեսսիի խաղը: Բատիստան ասել է. "Նա ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց: Խաղից առաջ մենք շատ էինք խոսել հավաքականի էմոցիոնալ վիճակի մասին: Մեզ անհրաժեշտ էր նորից վերագտնել վստահությունը: Լիոնելը գիտի, թե ինչպես է պետք հաղթահարել նման իրավիճակը: Նա ուժեղ բնավորություն ունի: Այսօր մենք ազատ տիրում էինք գնդակին և մեծամասամբ խաղում էինք ուժեղ գրոհներով: Շատ կազմակերպված էինք գործում: Ֆուտբոլում ես միշտ իմ հայացքներն ունեմ, բայց հանուն թիմի պատրաստ եմ վերանայել դրանք":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 482 | Added by: Hayk | Tags: Սերխիո Կուն Ագուերո, Ամերիկայի գավաթ, Լիոնել Մեսսի, Կոստա Ռիկա, Անխել դի Մարիա, Բարսելոնա, Սերխիո Բատիստա | Rating: 5.0/1
Total comments: 0