Home » 2011 » Հուլիս » 2 » Բատիստա-Տևես հակամարտությունն ավարտվա՞ծ է
08:38
Բատիստա-Տևես հակամարտությունն ավարտվա՞ծ է
 Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սերխիո Բատիստան հայտարարել է, որ Կառլոս Տևեսը վաստակել է ազգային ընտրանու հիմնական կազմում խաղալու իրավունքն իր քրտնաջան աշխատանքի շնորհիվ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մարզիչն ընդհանրապես չէր պատրաստվում Կառլոսին ընդգրկել "Ամերիկայի գավաթի" խաղարկության հայտացուցա-կում, բայց, ինչպես երևում է, նա վերանայել է իր նախնական որոշումը։ Ենթադրվում է, որ այսօր Բոլիվիայի ազգային հավաքականի հետ խաղում "Մանչեսթեր Սիթիի" հարձակվողը խաղադաշտ դուրս կգա մեկնարկային կազմում։
"Ես չեմ ենթարկվում ԶԼՄ-ների ճնշմանը,-ասել է Բատիստան նախախաղյա ասուլիսի ժամանակ,-Տևեսը խաղալու է միայն այն պատճառով, որ, ըստ իս, նա հավաքականին ավելի շատ օգուտ կբերի։ Նա վաստակել է խաղադաշտում իր հիմնական տեղը: Տևես-Մեսսի համագործակցությունը մարտունակ է թվում։ Կառլոսն ամեն ինչով առանձնանում է արագաշարժ դի Մարիայից, Մեսսիից և Լավեսից",- եզրափակել է Բատիստան։

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 398 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0