Home » 2011 » Հուլիս » 14 » Բատիստան "Բարսելոնային" գողության մեջ է մեղադրում
20:18
Բատիստան "Բարսելոնային" գողության մեջ է մեղադրում
 Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ սենյոր Սերխիո Բատիստան լրագրողներին հայտարարել է, որ շատ է նյարդայնանում, երբ լսում է "խաղալ, ինչպես "Բարսան" արտահայտությունը: Բատիստան պարզապես չի կարողանում հասկանալ, թե ով ում նման պետք է խաղա: Արգենտինացի մասնագետն ասել է. "Ես միշտ ասել եմ ու կասեմ, որ կատալոնական "Բարսելոնան" գողացել է Արգենտինայի ընտրանու խաղային հոգին: Ես ծնվել եմ այդ հոգով, և մենք միշտ ապրում և խաղում էինք նրանով: Ես չպետք է կրկնօրինակեմ "Բարսելոնային": Ավելին ասեմ, ես նույնիսկ պարտավոր չեմ խորհուրդներ հարցնել Պեպ Գվարդիոլայից":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 509 | Added by: Hayk | Tags: Բարսելոնա, Պեպ Գվարդիոլա, սենյոր Սերխիո Բատիստա, գլխավոր մարզիչ, Արգենտինայի ազգային հավաքակա | Rating: 5.0/2
Total comments: 0