Home » 2011 » Հուլիս » 7 » Բատիստան դժգոհ չէ խաղից
10:58
Բատիստան դժգոհ չէ խաղից
 Արգենտինայի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Սերխիո Բատիստան մեկնաբանել է "Ամերիկայի գավաթի"՝ Կոմլումբիայի ազգային հավաքականի հետ ժամեր առաջ կայացած հանդիպման արդյունքը (խմբ. խաղն ավարտվել է գոլազուրկ 0-0 հաշվով). "Թիմը ողջ խաղի ընթացքում փորձում էր իրականացնել խաղի պլանը,-ասել է Բատիստան,-մենք հարձակվում էինք տարբեր կերպ, Կոլումբիայի պաշտպանությունում թույլ տեղեր էինք փնտրում։ Որոշ բաներ ստացվեցին, որոշ բաներ՝ ոչ, բայց ասել, թե Արգենտինան այսօր վատ խաղաց՝ նույն է, թե մեր խաղը չնայել։ Բոլոր փոփոխությունները, մասնավորապես Գագոյի խաղադաշտ դուրս գալը, մեկ նպատակ ունեին՝ ճեղքել մրցակցի պաշտպանությունը։ Երկրորդ խաղակեսում Մեսսին նոր հանձնարարություն ստացավ. նա սկսեց խաղալ ամբողջ հարձակման գծով՝ փորձելով փոխանցումներ կատարել խաղընկերներին։ Բարդ ու հետաքրքիր խաղ ստացվեց։ Մենք կարող էինք և՜ հաղթել, և՜ պարտվել, բայց ամաչելու բան չունենք",-եզրափակել է Բատիստան։
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 470 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 1