Home » 2011 » Հուլիս » 20 » Բատիստան կշարունակի իր աշխատանքը
07:43
Բատիստան կշարունակի իր աշխատանքը

Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիայի ղեկավարությունը երեկ պաշտոնապես որոշում է կայացրել ազգային ընտրանու ղեկից չհեռացնել թիմի գլխավոր մարզիչ Սերխիո Բատիստային "Ամերիկայի գավաթում" թիմի կրած անհաջող ելույթների պատճառով։
Ինչպես և ՀԱՀ-ում կայացած աշխարհի առաջնության ժամանակ, արգենտինացիներին չհաջողվեց հաղթահարել 1/4 եզրափակիչ փուլի արգելքը։ Սակայն եթե այն ժամանակ այդ անհաջողությունը հանգեցրել էր գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնայի հեռացմանը, ապա այս անգամ ամեն ինչ խաղաղ ելքով է ավարտվել։ Արգենտինայի ֆուտբոային ասոցիացիայի նախագահ Ժուլիո Գրոնդոնի խոսքերով՝ Բատիստան այն մասնագետն է, ում ֆեդերացիան պատրաստ է վստահել 2014թ.-ի աշխարհի առաջնությանը թիմին նախապատրաստելու գործընթացը։

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 459 | Added by: Hartsat | Tags: աշխարհի առաջնություն, Ժուլիո Գրոնդոն, Ամերիկայի գավաթ, ֆեդերացիա, Դիեգո Մարադոնա, ՀԱՀ, Արգենտինա, Սերխիո Բատիստա | Rating: 5.0/2
Total comments: 0