Home » 2011 » Դեկտեմբեր » 4 » Բավարացիները հետևում են Այուի խաղին
08:24
Բավարացիները հետևում են Այուի խաղին

Ինչպես հայտնում են գերմանական ԶԼՄ-ները, Մյունխենի "Բավարիան" միացել է ֆրանսիական "Մարսելի" գանացի հարձակվող Անդրե Այուի համար ընթացող պայքարին: "Բավարիայի" ներկայացուցիչներն արդեն ներկա են եղել և հետևել Այուի խաղին, ով նաև Գանայի ազգային հավաքականի անդամ է: Առայժմ "Մարսելի" ղեկավարների հետ պաշտոնական բանակցություններ չեն եղել, բայց "Բավարիան" շարունակելու է հետևել 21-ամյա հարձակվողին:
Ավելի վաղ, Այուի անունը կապում էին Լոնդոնի "Արսենալի" հետ, որտեղ մարզական մամուլը ֆուտբոլիստին "ուղարկում էր" ձմեռային տրանսֆերային պատուհանի արդյունքներով:
Հավելենք, որ երիտասարդ հարձակվողն իր Մարսելյան կարիերայում ունի 37 խաղ և 11 խփած գնդակ:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 445 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0