Home » 2012 » Ապրիլ » 17 » "Բավարիա" - "Ռեալ Մադրիդ". Հակամարտության պատմություն
17:15
"Բավարիա" - "Ռեալ Մադրիդ". Հակամարտության պատմություն
 Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մյունխենյան և մադրիդյան տիտանական ակումբների միջև եղած հանդիպումների ամենահիշարժան դեպքերը և այլ հետաքրքիր տեղեկություններ այս թիմերի հակամարտության մասին
   
     *** 1998թ.-ին "Բավարիայի" ներկայիս գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը հաղթեց "Չեմպիոնների լիգայի" գավաթը "Ռեալի" հետ: 

     *** Մյունխենցիները սեփական հարկի տակ երբևիցե չեն պարտվել հեղինակավոր մրցակցին:
   
     *** "Բավարիան" վերջին անգամ "Չեմպիոնների լիգայի" գավաթը նվաճել է 2001թ.-ին, իսկ "Ռեալը"` 2002թ.-ին

     *** Թիմերը միմյանց դեմ խաղացել են 18 անգամ. "Բավարիան" հաղթել է 10 անգամ, "Ռեալը"` 6, իսկ 2 հանդիպում խաղաղ ելք է ունեցել:

    *** Թիմերը նախկինում 4 անգամ խաղացել են միմյանց դեն կիսաեզրափակիչներում: 1976, 1987, 2001 թվականներին հաղթել է "Բավարիան", իսկ 2000թ.-ին` "Ռեալը":

     *** Թիմերի միջև կայացած վերջին կիսաեզրափակչից այժմ խաղում է միայն Իկեր Կասիլյասը:

    *** Վերջին անգամ այս ակումբները խաղացել են 2007թ.-ին` 1/8-րդ եզրափակչում, որտեղ "Բավարիան" հաղթեց սեփական հարկի տակ 2-1, այնուհետև պարտվեց 2-3 հաշվով Մադրիդում, սակայն շարունակեց պայքարը սեփական հարկի տակ քիչ գնդակներ ընդունելու հաշվին: 

     *** 2007թ.-ի "Ռեալ"-"Բավարիա" առաջին հանդիպմանը` Մյունխենում, թիմերը խաղում էին հետևյալ կազմերով.
   
        "Բավարիա". Կան, Սանյոլ, Լուսիո, վան Բյույտեն, Լամ, Սալիհամիջիչ, վան Բոմել, Հարգրիվզ, Շվայնշտայգեր, Մակայ, Պոդոլսկի
        "Ռեալ Մադրիդ". Կասիլյաս, Կառլոս, Տոռես, Ռամոս, Հելգիերա, Էմերսոն, Գագո, Դիարրա, Ռաուլ, Հիգուաին, վան Նիստելռոյ
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 543 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 1