Home » 2012 » Հունվար » 6 » "Բավարիան" ցանկանում է ազատվել Ռոբբենից
08:30
"Բավարիան" ցանկանում է ազատվել Ռոբբենից
 Ինչպես տեղեկացնում են բրիտանական տաբլոիդները, Լոնդոնի "Արսենալի" ղեկավարությունը ցանկանում է գնել Մյունխենի "Բավարիայի" հոլանդացի "բյուրեղյա" եզրային կիսապաշտպան Արյեն Ռոբբենին, ով "Պրեմիեր լիգայում" խաղալու փորձ արդեն ունի: Անընդհատ ստացվող վնասվածքներն ու ոչ կայուն խաղը բերեցին այն տրամաբանական իրավիճակին, որ Թոմաս Մյուլլերը դաշտում զբաղեցրեց 27-ամյա հոլանդացու դիրքը: Այժմ էլ Յուպպ Հայնկեսը մտածում է "բյուրեղյա" ֆուտբոլիստից ազատվելու մասին:
   Ինչպես նշում են բրիտանական մամուլում, Ռոբբենը կարող է դառնալ ռուս Անդրեյ Արշավինի և իվուարցի Ժերվինյոյի հիմնական մրցակիցը, քանի որ վերջիններս չեն արդարացնում Արսեն Վենգերի սպասելիքները:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 474 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0