Home » 2012 » Հունվար » 6 » "Բավարիան" չի խղճում նույնիսկ թույլերին
12:48
"Բավարիան" չի խղճում նույնիսկ թույլերին
 Երեկ երեկոյան ընկերական հանդիպումների շրջանակներում քաթարական համեստ "Ալ-Սայլիյա" ակումբը սեփական հարկի տակ ընդունել էր գերմանական ֆուտբոլի առաջատար թիմերից մեկին` Մյունխենի "Բավարիային": Հանդիպումը հատկապես լավ ստացվեց հյուրերի համար, քանի որ վերջիններս մրցակցի դարպասն ուղարկեցին 13 գնդակ` սեփականը պահելով անառիկ: Այսպիսով, "Ալ- Սայլիյա" - "Բավարիա"` 0-13:
     Նշենք, որ մյունխենցիներից պոկերի հեղինակ է դարձել Օլիչը (5 գնդակ), դուբլի հեղինակներ են դարձել Պետերսենը և Ֆրանկ Ռիբերին, իսկ մեկական գնդակներ էլ հեղինակել են Մարիո Գոմեսը, Թոմաս Մյուլլերը, Արյեն Ռոբբենը և Կոնտենտոն:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 464 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0