Home » 2012 » Ապրիլ » 4 » "Բավարիան" ու "Բարսելոնան" կիսաեզրափակչում են
17:22
"Բավարիան" ու "Բարսելոնան" կիսաեզրափակչում են
 Ահա և հայտնի դարձան "Չեմպիոնների լիգայի" ընթացիկ մրցաշարի կիսաեզրափակիչ փուլ դուրս եկած թիմերը: Այս անգամ իրենց մրցակիցներից կրկին ուժեղ էին կատալոնական "Բարսելոնան" և Մյունխենի "Բավարիան":
     "Բավարիա" (Գերմանիա) - "Մարսել" (Ֆրանսիա) հանդիպումը կրկին հետաքրքիր ստացվեց: Չնայած նրան, որ այս թիմերի միջև կայացած առաջին դիմակայությունից հետո (Խմբ. Նշենք, որ առաջին հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով` հօգուտ մյունխենցիների) արդեն պարզ էր, թե ով է դուրս գալու Հին աշխարհի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի կիսաեզրափակիչ` հանդիպումը չձանձրացրեց ֆուտբոլասերների: Այստեղ ևս գրանցվեց 2-0 հաշիվ` հօգուտ բավարացիների: Տանտերերից այս անգամ աչքի ընկավ Օլիչը, ով մրցակցի դարպասը նախ գրավեց 13-րդ րոպեին, ապա 37-րդ րոպեին: Երկու խաղերի արդյունքում "Մարսելի" կատմամբ տոնելով 4-0 հաշվով հաղթանակ` "Բավարիան" դուրս եկավ հաջորդ փուլ, որտեղ սպասելու է "Ռեալ Մադրիդ" - "Ապոել" զույգի երկու հանդիպումների արդյունքում հաղթողին:
     Քանի որ "Միլանի" և "Բարսելոնայի" միջև կայացած առաջին հանդիպմանը գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի, երկու թիմերն էլ դուրս էին եկել "Կամպ Նոու" մարզադաշտ միայն արդյունավետ արդյունքի հասնելու համար: Ինչպես սպասվում էր, տանտերերը` կատալանները, խաղի ղեկն անմիջապես իրենց ձեռքը վերցրին և մրցակցին զրկեցին "գնդակից", իսկ առանց գնդակ մնացած "Միլանը" ոչ մի բան չէր կարող անել, բացի պաշտպանվելուց: Արդյունքում գրանցվեց 3-1 հաշիվ` հօգուտ "կապտանռնագույնների". հանդիպման ժամանակ երկու անգամ անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը Լիոնել Մեսսին` համապատասխանաբար 11-րդ և 41-րդ րոպեներին, իսկ ահա Ինյեստան էլ մրցակցի դարպասը գրավեց 53-րդ րոպեին: "Ռոսսոներիներից" կարողացավ աչքի ընկնել միայն Նոչերինին հանդիպման 32-րդ րոպեին: Երկու խաղերի արդյունքում հաջորդ փուլ դուր
ս եկած "Բարսելոնան" սպասում է իր մրցակցին, որը կլինի կամ "Չելսին", կամ "Բենֆիկան":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 555 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0